Կանոններ
Մրցույթի անցկացման պայմանները

1. Գրանցում
1.1 Մրցույթի մասնակցի գրանցումը կատարվում է մրցույթի առաջադրած հարցերին պատասխանելուց հետո։
1.2 Գրանցման ժամանակ ներկայացված տվյալները պետք է համապատասխանեն մասնակցի անձնագրի տվյալներին։
1.3 Գրանցման ժամամակ մուտքագրված տեղեկատվությունը չի կիրառվի մրցույթի անցկացման շրջանակներից դուրս — չի փոխանցվի երրորդ անձի։

2. Մրցույթի մասնակցությունը
2.1 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պատասխանել մրցույթի ներկայացված հարցերին — այնուհետ— գրանցվել։
2.2 Մրցույթի ավարտից հետո, 7 օրվա ընթացքում, մրցույթի ճիշտ պատասխանները կներկայացվեն ինտերնետային կայքում։

3. Մրցույթի արդյունքների ամփոփումը — մրցանակների հանձնումը
3.1 Մրցույթի հաղթող է դառնում ամենից շուտ առավելագույն քանակությամբ հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցը- մյուս մրցանակային տեղերը բաշխվում են համապատասխան քանակությամբ հարցերին ճիշտ պատասխանած մասնակիցների միջ—՝ հաշվի առնելով նա— պատասխանի ժամանակը։