(02.02.20)
Չկաք... Ուր եք կորել ուրախ օրեր Ուր գնացել, հեռացել Ու թողել եք ինձ հ—իհ— Այսպես տխուր մոռացել
Չեն գալիս էլ ուրախ ձայներ Լռություն ե տաղտկալի Ուր եք մարդիկ, ձեզ եմ կանչում Գնացել եք հիրավի...
Հիշում եմ ես այն օրերը, Որ ինձ հետ էիք ու... չկաք, Լսւմ եմ ես ձեր ձայները Լռում եք դուք էլ չկաք:
Խոսեք, խոսեք ինձ մի տանջեք Ինձ մի տողեք միայնակ Թողեք ես ել ապրեմ նորից Բայց չկաք էլ, էլ չկաք:
hnar
Շարունակությունը>>
|
|
(02.02.20)
ինչպե՞ս ասեմ Ինչպե՞ս ասեմ, հոգուս խորքում Մի թախիծ է հիմա պատել Ու ամեն ինչ փշրել, այրել. Դատարկվել է սիրտս հիմա: Ինչպե՞ս ասեմ, որ քո սերը Չտրորեմ, չտապալեմ, Որ արցունքներ չպատճառեմ, Ինչպե՞ս ասեմ, որ սրտիս մեջ Դու արդեն կաս, սակայն հիմա Ես չեմ շտապում, Եվ ավելին վախենում եմ, Հանկարծ շտապեմ ու փչացնեմ, Ես ին՞չ անեմ, Ասա դու ինձ, ես ին՞չ անեմ Չարձագանքեմ քո մեծ սրտի Սիրո կանչին, թե՞ խոստում տամ, Սակայն խաբել ես չեմ ուզում, Եվ չեմ ուզում փոխարինել քեզ այն մեկին…
Ripa
Շարունակությունը>>
|