Home Searc and SiteMap EMail Rus Eng
Բանկի մասին
Լրատվություն
Բանկային ծառայություններ
Մասնավոր անձանց
Կորպորատիվ հաճախորդներին
Ֆինանսավարկային կազմակերպություններին
Սակագներ
Մասնաճյուղային ցանց
Հատուկ նախագծեր
Վարկավորում
Թափուր աշխատատեղեր
 (վականսիաներ)
Հարց - պատասխան
Որոնում եւ սայթի քարտեզը

Բանկային ծառայություններ / Մասնավոր անձանց
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ | ԱՎԱՆԴՆԵՐ | ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ | ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐ | ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ | ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ | ՉԵԿԵՐ | ԱՐԺԵԹՂԹԵՐ | HOME BANKING | ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՊԱՀԱՏԵՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ | ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ


  Բանկային հաշիվներ

Ֆիզիկական անձինք հաշիվ բացելու համար Բանկ է ներկայանում հետեւյալ փաստաթղթերով.
1. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ)
2. անհատ ձեռնարկատիրոջ վկայականի պատճենը եւ կնիքը (առկայության դեպքում) (պահանջվում է միայն անհատ ձեռնարկատիրոջից)
3. հաշվի (հաշիվների) միջոցները տնօրինելու լիազորված անձի դեպքում՝ լիազորագիր վավերացված նոտարի կողմից:

Հաշվի բացման եւ ընթացիկ սպասարկման սակագներ
  Վճարահաշվարկային սպասարկում
Բաժինը գտնվում է պատրաստման փուլում




  Պլաստիկ քարտեր

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ առաջարկում է «Europay International» միջազգային վճարային համակարգի հեղինակավոր «Eurocard-Mastercard» պլաստիկ քարտեր, որոնք սպասարկվում են աշխարհի ավելի քան 22 միլիոն առեւտրի կետերում եւ 280 հազար բանկոմատներում, ինչպես նաեւ տեղական ԱրՔա պլաստիկ քարտեր:

Միջազգային պլաստիկ քարտեր

MasterCard/Gold - Էքսկլյուզիվ վարկային քարտեր բանկի VIP հաճախորդների համար։ MasterCard/Gold - ը հանդիսանում է հաճախորդի բարձր ֆինանսական վարկանիշի նշան, իր քարտատիրոջը երաշխավորում է սպասարկման բարձր որակ եւ լրացուցիչ ծառայությունների լայն ընտրանի ու հնարավորություններ։
MasterCard/Standard - ամենալայն տարածում ունեցող պլաստիկ քարտ, որը հնարավորություն է տալիս գործարքներ իրականացնել աշխարհի ցանկացած վայրում, օգտվել ինտերնետային ծառայություններից, համատեղում է հարմարավետությունը եւ բարձր հուսալիությունը։ Ձեռք բերելով հեղինակություն վայելող MasterCard/Standard միջազգային վճարային քարտ՝ Դուք հնարավորություն կունենաք օգտվել նաեւ վարկային գծից։
MasterCard/Business - քարտերը կազմակերպության աշխատակիցների գործուղման եւ ներկայացուցչական ծախսերի կատարման եւ վերահսկման լավագույն միջոցն են։ Քարտային հաշվի շարժի ամենամսյա քաղվածքները թույլ են տալիս պարզեցնել աշխատակիցների ծախսերի վերլուծությունը եւ պլանավորումը։
Cirrus/Maestro - Գնի մատչելիություն, սպասարկման լայն ցանց։ Քարտի առավելություններն են. ձածր գին, հասանելիություն, քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվեգրվում է տոկոսագումար։ Հայէկոնոմբանկի Cirrus/Maestro միջազգային վճարային պլաստիկ քարտը հարմար է ինչպես ցանկացած գնումների, այնպես էլ կանխիկացման համար։

Միջազգային պլաստիկ քարտերի սակագներ
Բանկոմատից օգտվելու ուղեցույց

   Տեղական ԱՐՔԱ պլաստիկ քարտեր

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ տրամադրում է 2 տեսակի ArCa պլաստիկ քարտեր՝
դեբետային եւ վարկային:

  • Դեբետային քարտը
    , Ձեր հաշվում առկա, նախապես մուտքագրված գումարի սահմաններում, թույլ կտա կատարել անհրաժեշտ վճարումներ ձեռք բերված ապրանքների եւ ստացած ծառայությունների դիմաց:
  • Վարկային քարտը
    թույլ կտա կատարել անհրաժեշտ վճարումներ Ձեր քարտային փաստացի հաշվի մնացորդը գերազանցող գումարի չափով՝ նախապես սահմանված վարկային գծի շրջանակներում:


    ԱՐՔԱ CLASSIC - քարտերը դրամային են, սպասարկվում են Հայաստանի տարածքում գտնվող կանխիկացման եւ սպասարկման կետերի ցանցում։ Արքա քարտերը դեբետավարկային քարտեր են, ինչը թույլ է տալիս Ձեզ օգտվել վարկային գծի հնարավորությունից, ինչպես նաեւ ամեն ամիս ստանալ հաշվի դրական մնացորդի համար հաշվարկված տոկոսագումարները։


    ԱրՔա պլաստիկ քարտերի սակագներ
    Բանկոմատից օգտվելու ուղեցույց

    Դուք կարող եք.

  • Վճարել ապրանքների եւ ծառայությունների դիմաց, օգտվելով հետեւյալ սպասարկման ցանցից.
  • Առանց միջնորդավճարի կանխիկ դրամ ստանալ շուրջօրյա գործող բանկոմատներից հետեւյալ հասցեներով, ինչպես նաեւ Երեւան քաղաքում եւ ՀՀ մարզերում գտնվող կանխիկացման կետերից:

    Արամի 3 (Սիլ Պլազային կից)

    Ամիրյան 23/1 (Հայէկոնոմբանկ, Գլխամասային գրասենյակ)

    Խորենացի 43 (Այրարատ կինոթատրոնին կից)

    Կառավարության թիվ 3 շենք

    Գայի պողոտա 14/3 (Ավանգարդ մոտորսի շենքում)

    Սիամանթո 2 (Կիեվ հանրախանութին կից)


    Եթե կորցրել եք Ձեր քարտը

    1. Անմիջապես տեղեկացրեք այդ մասին 44-03-80 շուրջօրյա գործող սպասարկման հեռախոսահամարով, եւ Ձեր քարտի գործողությունը կսառեցվի մինչ հանգամանքների պարզաբանումը;

    2. Գրավոր ձեւով հայտարարեք այդ մասին Հայէկոնոմբանկի գրասենյակ՝ Երեւան, Ամիրյանի 23/1, հեռ.՝ 53-89-13; 53-88-57:
      Արտարժույթի փոխանակում
    Բաժինը գտնվում է պատրաստման փուլում




      Դրամային փոխանցումներ

    Western Union համակարգ

    Western Union համակարգով դրամական փոխանցումները կարող են ուղարկվել եւ ստացվել աշխարհի ավելի քան 180 սպասարկման կետերում։
    Փոխանցման վճարումը՝
    Դրամական փոխանցումները վճարվում են կանխիկ արտարժույթով (ԱՄՆ դոլարով)։ Վճարումը կատարվում է անձը հաստատող փաստաթղթի ներկայացման ժամանակ (անձնագիր)։
    Լրացուցիչ ծառայություններ՝
    Ստացողը կարող է տեղեկացվել հեռախոսի միջոցով փոխանցման առկայության մասին եւ նրան փոխանցման հետ միասին կարող է նաեւ ուղարկվել լրացուցիչ հաղորդագրություն։ Այս ծառայություները մատուցվում է աշխարhի գերակշռող պետություններում եւ պահանջում են լրացուցիչ կոմիսիոն վճար։
    Փոխանցման գումարի եւ կոմիսիոն վճարի վերադարձ՝
    Դրամական փոխանցման չեղյալ համարելը եւ գումարի վերադարձը իրականացվում է փոխանցող անձի գրավոր դիմումի հիման վրա։ Փոխանցման համար կոմիսիոն վճարի վերադարձը փոխանցող անձի գրավոր դիմումի հիման վրա իրականացվում է այն դեպքում, եթե ստացողին չի կատարվել փոխացնման գումարի վճարում այդ ծառայությունը մատուցելու համար անհրաժեշտ ժամանակի ընթացքում՝ հաշվի առնելով վճարումը իրականացնող սպասարկման կետի աշխատանքային ժամերը եւ այլ հատուկ պայմանները։ Այն դեպքում, եթե փոխանցումը չի ստացվել ստացող անձի մեղքով կամ նրա ցանկությամբ եւ փոխանցող անձը այդ պատճառներով իր ցանկությամբ չեղյալ է համարում դրամական փոխանցումը, ապա ծառայության համար կոմիսիոն վճարը ետ չի վերադարձվում։
    Դրամական փոխանցումների ձեւակերպում՝
    ՓՈԽԱՆՑՈՂԸ լրացնում է գումարի ուղարկման բլանկը, մուտքագրում է փոխանցման գումարը եւ վճարում է ծառայության համար գործող սակագների համաձայն։
  • Բլանկում փողանցողը նշում է.
  • դրամական փոխանցման քաղաքը եւ պետությունը
  • գումարը ԱՄՆ դոլարով տառերով եւ թվերով
  • ստացողի լրիվ անունը
  • սեփական լրիվ անունը
  • սեփական հեռախոսի համարը
  • սեփական պետության եւ քաղաքի անվանումը
  • ստուգիչ հարցը եւ նրա պատասխանը՝ ստացողի կողմից անձը հաստատող փաստաթղթի կորուստի դեպքում
  • Բլանկը ստորագրվում է փոխանցողի կողմից
    ՍՏԱՑՈՂԸ լրացնում է գումարի ստացման բլանկը, որտեղ նշում է.
  • սեփական լրիվ անունը
  • սեփական հասցեն
  • սպասվելիք գումարը
  • փոխանցողի լրիվ անունը
  • փոխանցողի հեռախոսի համարը՝ հայտնի լինելու դեպքում
  • փոխանցողի բնակվելու քաղաքը եւ պետությունը
  • փոխանցման տասանիշ ստուգիչ համարը՝ հայտնի լինելու դեպքում
  • Բլանկը ստորագրվում է ստացողի կողմից

    Հայէկոնոմբանկի Western Union համակարգով դրամական փոխանցումներ իրականացնող Երեւանյան եւ շրջանային մասնաճյուղերը։

    WESTERN UNION համակարգով կատարվող փոխանցումների սակագներ


    ANELIK համակարգ

    Anelik համակարգով դրամական փոխանցումները ֆիզիկական անձանց կողմից կարող են ուղարկվել եւ ստացվել աշխարհի ավելի քան 56 պետություններում։
    Փոխանցումները եւ վճարումները այս համակարգի միջոցով կատարվում են Հայէկոնոմբանկի միայն շրջանային մասնաճյուղերում։
    Դրամական միջոցների ստացումը կատարվում է ԱՄՆ-ի դոլարով՝ հաճախորդի անձնագրային (զինծառայողների համար զինվորական գրքույկի) տվյալների եւ ներքոհիշյալ լրացուցիչ տվյալներից գոնե մեկի համընկնման դեպքում՝
  • ստացողի հայրանունը
  • ստացողի անձնագրային տվյալները
  • ստացողի հեռախոսի համարը
  • փոխադրման պայմանագրի համարը
  • գումարը
  • ուղարկողի ազգանունը
  • ուղարկողի անունը
    Դրամական միջոցների փոխանցումը/ստացումը իրականացվում է վճարման հանձնարարագրի կամ մուտքագրման ծանուցագրի ստացման նույն բանկային օրվա ընթացքում, եթե դրանք հաստատող փաստաթղթերը ստացվել են Երեւանի ժամանակով 9.00-ից մինչեւ 16.00 կամ հաջորդ բանկային օրը, եթե փաստաթղթերը ստացվել են Երեւանի ժամանակով ժամը 16.00-ից հետո:
    Վճարման պայմանները`
    Anelik համակարգով Հայէկոնոմբանկի մասնաճյուղերի հաճախորդների օգտին ստացված միջոցները տրամադրվում են նրանց անվճար՝ առանց միջնորդավճարների գանձման:
      Չեկեր

    Հայէկոնոմբանկն առաջարկում է գնել American Express, Thomas Cook, Master Card ճանապարհային չեկեր։ Այս չեկերը ընդունվում են ամբողջ աշխարհի խանութներում, հյուրանոցներում, ռեստորաններում եւ ավիաընկերություններում։ Նրանք ազատ փոխարկվում են կանխիկ միջոցների արտասահմանյան ցանկացած բանկերում եւ այլ ֆինանսական կազմակերպություններում։ American Express, Thomas Cook, Master Card ճանապարհային չեկերը հանդիսանում են ամենաանվտանգ եւ հարմար դրամական միջոցների տեղափոխման ձեւրից մեկը։ Նրանք չունեն գործողության ժամկետ եւ գնելով այդ չեկերը, դուք կարող եք ցանկացած ժամանակ փոխանակել դրանք կանխիկ դրամական միջոցների։ Այս ճանապարհային չեկերի համար մշակվել եւ ներդրվել են պաշտպանության ամենա հուսալի համակարգեր, ինչպես նաեւ չեկեչը կորցնելու ժամանակ նրանց փոխհատուցման համակարգերը։

    Հայէկոնոմբանկն իրականացնում է նաեւ Citibank, N.A. New York, Deutsche Bank AG, Frankfurt am Main եւ Mashreqbank PSC, Dubai բանկերի բանկային չեկերի վաճառք, ընդ որում Mashreqbank PSC, Dubai բանկի չեկերը արտահայտված են Արաբական Միացյալ Էմիրությունների արժույթով՝ դիրհամով։

    Չեկերի սակագներ
      Արժեթղթեր
    Բաժինը գտնվում է պատրաստման փուլում




      Home banking

    Հայէկոնոմբանկն իր հաճախորդներին առաջարկում է սպասարկում «HomeBanking» սկզբունքով: Նվազագույն սպասարկման վարձի դիմաց Դուք կարող եք ստանալ բանկային ծառայություններ առանց բանկ այցելելու, օգտվելով հատուկ էլեկտրոնային ծրագրային կապից:

    Օգտվելով «HomeBanking»-ից Դուք խնայում եք ձեր ժամանակը:

    Լրացուցիչ տեղեկությունների համար զահգահարեք՝ հեռ. 53-88-57
      Անհատական բանկային պահատեղերի վարծակալություն

    Հայէկոնոմբանկը վարձակալությամբ տրամադրում է չհրկիզվող անհատական բանկային պահատեղեր՝ արժեթղթերի եւ փաստաթղթերի, ոսկերչական իրերի, այլ արժեքների պահպանման համար:Այս ծառայության շնորհիվ Դուք հնարավորություն ունեք Ձեր արժեքները պահպանել ապահով եւ անվտանգ՝ բացարձակ գաղտնիության պայմաններում:
    Օգտվելով անհատական բանկային պահատեղի ծառայություններից, Դուք այլեւս մտահոգություն չեք ունենա Ձեր թանկարժեք իրերի պահպանության համար:Այն հարմար է նաեւ արժեքների եւ գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքի համար:
    Անվտանգություն
    Անհատական պահատեղերը գտնվում են հատուկ կառուցված, հատուկ միջոցներով հագեցված չհրկիզվող տարածքում, որտեղ կարելի է մուտք գործել միայն զրահապատ դռան միջոցով:
    Յուրաքանչյուր պահատեղ բացվում է միայն Ձեզ տրամադրած անհատական բանալիով, այսպիսով, անհատական պահատեղից օգտվելու հնարավորություն տալով միայն ՁԵզ:
    Գաղտնիություն
    Բանկը երաշխավորում է Ձեր անհատական պահատեղի արկղի պարունակության եւ գործարքների գաղտնիությունը, իսկ մեկուսացված աշխատատեղերը հնարավորություն կընձեռեն օգտվել Ձեր անհատական արկղից բացարձակ գաղտնի պայմաններում:

    Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 53-88-57 հեռախոսահամարով:

    Անհատական բանկային պահատեղերի վարձակալության սակագներ

    Անհատական բանկային պահատեղերի վարձակալության պայմաններ

    Անհատական բանկային պահատեղի վարձակալման դիմումի ձեւ
      Խորհրդատվություն
    Բաժինը գտնվում է պատրաստման փուլում




      Ավանդներ

    Հայէկոնոմբանկը առաջարկում է ավանդների հետեւյալ տեսակները՝

    ցպահանջ ավանդներ

    ժամկետային (դրամային եւ արտարժութային)

    Ս.թ. փետրվարի 6-ից ՀԷԲ-ի համակարգում ներգրավվող ժամկետային ավանդների համար սահմանվում են հետեւյալ տարեկան տոկոսադրույքները. Մեկ անձից, մեկ բանկային օրվա ընթացքում. Մինչեւ 50000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի դեպքում՝

    ԱՄՆ դոլարով

    Ներգրավման ժամկետ /օր/ Տարեկան տոկոսադրույք
    49 - 90 4.2 %
    91 - 182 6.0 %
    183 - 364 6.6 %
    365 օր եւ ավելի պայմանագրային


    ՀՀ դրամով՝

    Ներգրավման ժամկետ /օր/ Տարեկան տոկոսադրույք
    49 - 90 4.8 %
    91 - 182 7.2 %
    183 - 364 7.8 %
    365 օր եւ ավելի պայմանագրային


    Մեկ անձից, մեկ բանկային օրվա ընթացքում.
    50000 եւ ավելի ԱՄՆ դոլար, կամ համարժեք դրամ, գումարի դեպքում՝ պայմանագրային՝ Գործադիր փոխտնօրենի գրավոր թույլտվությամբ:
    Copyright © 2004 WebLab of Khartia.