Home Searc and SiteMap EMail Rus Eng
Բանկի մասին
Լրատվություն
Բանկային ծառայություններ
Մասնաճյուղային ցանց
Հատուկ նախագծեր
Նոր ծառայություններ
Մրցույթներ
Վարկավորում
Թափուր աշխատատեղեր
 (վականսիաներ)
Հարց - պատասխան
Որոնում եւ սայթի քարտեզը

Հատուկ նախագծեր / Նոր ծառայություններ
  Վարկային Պլաստիկ Քարտեր

Հայէկոնոմբանկը առաջարկում է նոր բանկային ծառայություններ Վարկային Պլաստիկ Քարտեր ապառիկ կարգով ապրանքների ձեռք բերման համար, որը հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում, քարտում ամրագրված գումարի սահմաններում, առանց յուրաքանչյուր գործարքի համար բանկ հաճախելու ձեռք բերել ապրանքներ:

Վարկային Պլաստիկ Քարտերի տրամադրման պայմանները
  • վարկի տոկոսադրույքը՝ տարեկան 20%
  • վարկի ժամկետը՝ 1 տարի, ապրանքի ձեռք բերման (գումարի փաստացի օգտագործման) օրվանից
  • վարկի մարում՝ յուրաքանչյուր ամիս հավասարաչափ վճարումներով
  • պլաստիկ քարտի օգտագործման ժամկետ՝ 1 տարի
  • պլաստիկ քարտի սպասարկման համար տարեկան վճար՝ 5000 դրամ

    Ապառիկ կարգով ապրանքների ձեռք բերման համար նախատեսված պլաստիկ քարտով տեղում կանխիկ վճարելով Ձեր ընտրած ապրանքի գնի նվազագույնը 30%-ը, Դուք կարող եք գնումներ կատարել Երեւանում գտնվող ցանկացած վաճառասրահներից, ոորոնցում փակցված է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ապառիկ կարգով ապրանքների ձեռք բերման համար նախատեսված պլաստիկ քարտի պատկերով խորհրդանիշը:
      Հիփոթեքային վարկավորում

    Հայէկոնոմբանկը իր հաճախորդներին առաջարկում է հիփոթեքային վարկավորման նոր պայմաններ: Այսուհետ, հիփոթեքային վարկերը կտրամադրվեն տարեկան 14% տոկոսադրույքով, մինչեւ 5 տարի մարման ժամկետով:

    Մուտքագրելով Ձեզ անհրաժեշտ գումարի չափը, հաշվիչի օգնությամբ Դուք կպարզեք, թե որքան կկազմի վարկի գումարի եւ տոկոսների ամսական մարումը:

    Հաշվիչ
      Առեւտրի խթանման ծրագիր

    Հաճախորդների պահանջներից ելնելով եւ նրանց շրջանառու միջոցները խնայելու նպատակով Հայէկոնոմբանկն Եվրոպական Զարգացման եւ Վերակառուցման բանկի (EBRD) հետ համատեղ մշակել է Առեւտրի խթանման ծրագիր, որի շրջանակներում ակրեդիտիվը թողարկվում է հաճախորդի համար բացված վարկային գծի առկայության դեպքում։
    Վարկավորման տոկոսադրույքը սահմանված տարեկան` մինչեւ 30.0 հազ Եվրո գումարի դեպքում 4%, իսկ 30.0 հազ Եվրո գումարից ավելին 9%: Կախված ներկրվող ապրանքի տեսակից եւ ծավալից, ներկրվող ապրանքի 70% կարող է գրավադրվել որպես վարկի ապահովման միջոց:
    Հայէկոնոմբանկի եւ թղթակից բանկի ակրեդիտիվի սպասարկման միջնորդավճարները գանձվում են հաճախորդի հաշվից առանձին:
    Copyright © 2004 WebLab of Khartia.