Home Searc and SiteMap EMail Rus Eng
Բանկի մասին
Ընդհանուր տեղեկատվություն
Բանկի առաքելությունը
Բանկի պատմությունը
Բաժնետերերը
Ղեկավարությունը
Հաշվետվություններ
Փայամասնակցություններ
Ռեյտինգներ եւ պարգեւներ
Կոնտակտային տեղեկություններ
Լրատվություն
Բանկային ծառայություններ
Մասնաճյուղային ցանց
Հատուկ նախագծեր
Վարկավորում
Թափուր աշխատատեղեր
 (վականսիաներ)
Հարց - պատասխան
Որոնում եւ սայթի քարտեզը

Բանկի մասին / Ընդհանուր տեղեկատվություն
Հայէկոնոմբանկը` Հայաստանի Հանրապետության խոշորագույն համակարգաստեղծ բանկերից մեկն է: Հանդիսանալով ունիվերսալ ֆինանսավարկային կառույց, Հայէկոնոմբանկն իր հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ընդգրկուն փաթեթ:

Հայէկոնոմբանկը (նախկին ԽՍՀՄ Բնակսոցբանկի հայկական հանրապետական բանկ) Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի:

Բանկի համար շրջադարձային էր 1997 թվականը, երբ կատարվեց բաժնետիրական կապիտալի կառուցվածքի արմատական փոփոխություն, շնորհիվ նոր, ռազմավարական ներդրողների ներգրավման՝ ի դեմս երկրի խոշորագույն ՍԻԼ կոնցեռնի հիմնադիրներ Սուքիասյանների ընտանիքի: Բանկը լուծեց կապիտալիզացիայի խնդիրը՝ մեկ տարվա ընթացքում հնգապատկելով կանոնադրական կապիտալը:

ՍԻԼ կոնցեռնի հիմնադիրների փայամասնակցությունը հետաքրքրություն եւ վստահություն առաջացրեց արտասահմանյան գործարարների շրջանում եւ արդյունքում, Բանկի կանոնադիր կապիտալում արտասահմանյան կապիտալի մասնակցությունը կազմեց 38.3%:

Այսօր Հայէկոնոմբանկն ունի լայն մասնաճյուղային ցանց, որը բաղկացած է 28 մասնաճյուղերից (որոնցից 12-ը՝ գտնվում են ք. Երեւանում, 15-ը՝ ՀՀ մարզերում, մեկը՝ ԼՂՀ-ում):

Բանկը սպասարկում է հաճախորդների խոշոր զանգված: Բանկի ակտիվ գործող հաճախորդների թիվը 05.02.2005թ. դրությամբ կազմում է ավելի քան 33 հազար իրավաբանական եւ ֆիզիկական անձ, որոնց գերակշռող մասը գտնվում է մայրաքաղաքում:

05.02.2005թ. դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր ակտիվները կազմել են 26,668.1մլն. դրամ, ընդհանուր կապիտալը՝ 4,677.5 մլն. դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները՝ 21,990.6 մլն. դրամ: 2004թ. գործունեության արդյունքներով բանկը ձեւավորել է 1,062.8 մլն. դրամի շահույթ:

Բանկի ակտիվային գործառնությունների գերակշռող մասը բաժին է ընկնում վարկային գործունեությանը: Հանդիսանալով ունիվերսալ բանկ, Բանկը վարկավորում է երկրի տնտեսության համարյա բոլոր ճյուղերը՝ պայմանավորված ներկայացվող ծրագրի ռիսկայնությամբ եւ հեռանկարով: Բանկն ակտիվ գործունեություն է ծավալել միջազգային վարկավորման ծրագրերով վարկավորման ուղղությամբ: Բանկը տրամադրում է ինչպես առեւտրային, այնպես էլ սպառողական, հիպոթեքային վարկեր եւ այլ ֆինանսական ծառայություններ:

Հայէկոնոմբանկը ակտիվ համագործակցություն է ծավալում միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների հետ, որի արդյունքում բանկը իրականացնում է մի շարք վարկային ծրագրեր:

Բանկը լայնածավալ գործունեություն է ծավալում նաեւ երկրի արտարժութային շուկայում, առաջատար դիրքեր զբաղեցնելով միջբանկային շուկայում:

Բանկի գործունեության կարեւորագույն ուղղություններից է նաեւ՝ էլեկտրոնային ֆորմատում բանկային ծառայությունների մատուցումը (ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում) եւ պլաստիկ քարտերի թողարկումը եւ սպասարկումը: Հանդիսանալով երկրի ԱՐՔԱ վճարահաշվարկային համակարգի հիմնադիր անդամ, բանկը սպասարկում է քարտային շուկայի կեսից ավելին: Բացի քարտերով ավանդական ծառայություններից, բանկը երկրի խոշորագույն տնտեսական կառույցներին մատուցում է նրանց աշխատակիցների աշխատավարձերի քարտով տրամադրման ծառայությունը:
Copyright © 2004 WebLab of Khartia.