Home Searc and SiteMap EMail Rus Eng
Բանկի մասին
Ընդհանուր տեղեկատվություն
Բանկի առաքելությունը
Բանկի պատմությունը
Բաժնետերերը
Ղեկավարությունը
Հաշվետվություններ
Փայամասնակցություններ
Ռեյտինգներ եւ պարգեւներ
Կոնտակտային տեղեկություններ
Լրատվություն
Բանկային ծառայություններ
Մասնաճյուղային ցանց
Հատուկ նախագծեր
Վարկավորում
Թափուր աշխատատեղեր
 (վականսիաներ)
Հարց - պատասխան
Որոնում եւ սայթի քարտեզը

Բանկի մասին / Բանկի պատմությունը
1988 ԽՍՀՄ բանկային համակարգի վերակառուցման արդյունքում ստեղծվել է «ԽՍՀՄ Բնակսոցբանկի հայկական հանրապետական բանկը», որի իրավահաջորդն է հանդիսանում Հայէկոնոմբանկը:

1991 Գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում, որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1):

1993
  • Վերագրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկում որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1/35):
    ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործառնությունների իրականացման արտոնագիր (Արտոնագիր թիվ 1/35):

    1995
  • ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է արտարժույթով գործառնություններ իրականացնելու Գլխավոր արտոնագիր (Արտոնագիր թիվ 1):
  • Դարձել է Հայաստանի Բանկերի Միության անդամ:

    1996
  • ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա:
    (Լիցենզիա թիվ 1)
  • Դարձել է Երեւանի Ֆոնդային Բորսայի անդամ:
  • Դարձել է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T.) անդամ:

    1997
  • Դարձել է ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետական պարտքի կառավարման գործակալ:
  • Արտոնագրվել է ՀՀ-ում Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ֆինանսավորման ծրագրին:
  • Անցել է բանկի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին:

    1998
  • ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա:
    (Լիցենզիա թիվ 1)

  • Միացել է Bankmail էլեկտրոնային վճարային համակարգին:

    1999
  • Մասնակից է դարձել Լինսի հիմնադրամի Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագրին:
  • Միացել է WESTERN UNION միջազգային փոխանցումների համակարգին՝ ընդգրկելով իր ողջ մասնաճյուղային ցանցը:

    2000
  • Հիմնադրել է «Էկոնոմինկասացիա» դուստր ընկերությունը:
  • Մասնակցել է ՀՀ ում պլաստիկ քարտերով միասնական վճարային համակարգի ձեւավորման նպատակով ստեղծվող «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի հիմնադրմանը:
  • Գործարկել է լոկալ (դեբետային, կրեդիտային) պլաստիկ քարտերի սեփական համակարգը
  • Ակտիվ գործունեություն է ծավալել Գերմանա-հայկական հիմնադրամի Միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորման ծրագրի շրջանակներում:
  • Առաջինը ՀՀ բանկային համակարգում, առանց պետական երաշխավորության, պայմանագիր է կնքել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ՝ 1 մլն. ԱՄՆ դոլարի սահմաններում վարկային ծրագիր իրականացնելու նպատակով:
  • Գործարկել է HomeBanking սկզբունքով (առանց բանկ այցելելու) հաճախորդների սպասարկման համակարգը:
  • Մասնակցել է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հիմնադրմանը:
  • Ընգրկվել է The Urban Institute-ի կողմից իրականացվող «Աղետի գոտու բնակչությանը բնակարանի գնման վկայագրերի տրամադրման» Ծրագրին:
  • 2000թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական բանկի եւ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ:

    2001
  • ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա:
    (Լիցենզիա թիվ 1)
  • Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 100 մլն. դրամով:
  • 2001թ. արդյունքներով ՀՀ Կենտրոնական Բանկի եւ Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովի որոշմամբ, ճանաչվել է ներքին պետական պարտքի կառավարման ՀՀ Կառավարության լավագույն գործակալ:
  • 2001թ. արդյունքներով AMEX-ի (American Express Bank Ltd., New York) կողմից ճանաչվել է ՀՀ լավագույն սպասարկող բանկ եւ ստացել է որակի սերտիֆիկատ:
  • Ներ է դրվել մասնաճյուղերի ռեյտինգավորման համակարգ: Սահմանվել է վարձատրություն ըստ ռեյտինգի արդյունքների:
  • Գործարկել է «Գերմանա-հայկական հիմնադրամի միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորման» ծրագրի շրջանակներում աշխատող վարկային մասնագետների աշխատանքի վարձատրման բոնուսային համակարգը:
  • “SIL PLAZA” առեւտրի կենտրոնում տեղադրվել է ArCa քարտեր սպասարկող բանկոմատ:
  • Ծավալվել է ակտիվ գործունեություն սպառողական վարկերի տրամադրման բնագավառում:

    2002
  • Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 300 մլն. դրամով:
  • Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) Առեւտրի Խթանման Ծրագրի շրջանակներում ստացել է 500 հազ. ԱՄՆ դոլլարի երաշխիքային վարկ:
  • Հոկտեմբերին դարձել է EUROPAY INTERNATIONAL վճարային համակարգի աֆֆիլացված անդամ:

    2003
  • Կանոնադրական հիմնադրամը համալրվել է 200 մլն. դրամով:
  • EBRD համագործակցությամբ ներդրվել է արտաքին առեւտրի խթանմանը ուղղված ակրեդիտիվային ֆինանսավորման նոր գործիք:
  • Բանկի եւ «Western Union Financial Services» INC կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի համաձայն բանկը, որպես հատուկ ներկայացուցիչ, հնարավորություն է ստացել ՀՀ տարածքում ներգրավել ենթաներկայացուցչություններ (ոչ ֆինանսական կազմակերպություններ` տնտեսվարող սուբյեկտներ)` դրամական փոխանցումներ իրականացնելու նպատակով:
  • Բանկը միացել է REUTERS համակարգին:

    2004
  • Հայէկոնոմբանկի եւ KFW միջեւ կնքվեց վարկային երաշխիքի պայմանագիր, որով Հայէկոնոմբանկին հնարավորություն ընձեռնվեց ներգրավել վարկային միջոցներ միջազգային առեւտրային բանկերից, որի դիմաց որպես ապահովման միջոց KFW -ն կթողարկի մինչեւ 2.5 մլն. ԱՄՆդոլարի երաշխիքներ:
  • Հայէկոնոմբանկի եւ IFC-ի միջեւ կնքվեց վարկային պայմանագիր, որի համաձայն Հայէկոնոմբանկին հատկացվեց 2.0 մլն. ԱՄՆդոլարի վարկ:
  • Հայէկոնոմբանկի ու Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) միջեւ կնքվեց պայմանագիր, որով սկսվեց բանկի կանոնադրական կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության գործընթացը, որի արդյունքում ՎԶԵԲ-ի մասնակցությունը բանկի կանոնադրական կապիտալում կկազմի 25%+1 բաժնետոմս :
  • Գործարկվել են «Կենտրոն» «Էրեբունի-1» եւ Արարատի մասնաճյուղերը:

    Copyright © 2004 WebLab of Khartia.