Home Searc and SiteMap EMail Rus Eng
Բանկի մասին
Ընդհանուր տեղեկատվություն
Բանկի առաքելությունը
Բանկի պատմությունը
Բաժնետերերը
Ղեկավարությունը
Հաշվետվություններ
Փայամասնակցություններ
Ռեյտինգներ եւ պարգեւներ
Կոնտակտային տեղեկություններ
Լրատվություն
Բանկային ծառայություններ
Մասնաճյուղային ցանց
Հատուկ նախագծեր
Վարկավորում
Թափուր աշխատատեղեր
 (վականսիաներ)
Հարց - պատասխան
Որոնում եւ սայթի քարտեզը

Բանկի մասին / Բանկի առաքելությունը
Հայէկոնոմբանկի գործունեությունն ուղղված է բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների եւ հասարակության համար անհրաժեշտ բարիքների ստեղծմանը: Այդ նպատակին հասնելու համար, բանկը ամբողջովին օգտագործում է իր փորձը եւ հնարավորությունները:

Հայէկոնոմբանկը, իր հիմնական առաքելությունը, դիտարկում է հետեւյալ չորս ուղղություններով՝

1.որպես ՀՀ բանկային համակարգի օղակ

2.որպես արդյունավետ ներդրման ոլորտ /բաժնետերերի տեսակետից/

3.որպես հուսալի եւ կայուն գործընկեր /հաճախորդների եւ գործընկերների տեսակետից/

4.որպես ցանկալի գործատու /աշխատակազմի տեսակետից:

1. Բանկը իր առաքելությունը տեսնում է միջազգային չափանիշներով ռիսկերի գործուն համակարգով, առաջընթաց տեխնոլոգիաներով զարգացող, օրինապաշտ, թափանցիկ կառույցի զարգացում, որը իր գործունեությամբ նպաստում եւ ապահովում է թե ՀՀ բանկային համակարգի կայունությունը, թե երկրի տնտեսության զարգացումը:

2. Որպես գրավիչ ներդրման ոլորտ, բանկը ենթադրում է իր բաժնետոմսերի արժեքի /հաշվեկշռայի, շուկայական/ աճ, զուգակցված ամենամյա շահաբաժինների վճարման քաղաքականությամբ, զարգացնելով կորպորատիվ կառավարման արժեքները:

3. Որպես ունիվերսալ բանկային կառույց, փոխշահավետ պայմաններով, օգտագործելով իր լայն մասնաճյուղային ցանցը, ստանձնած բոլոր պարտավորությունների կատարում թե հաճախորդների թե գործընկերների /ներքին, միջազգային/ նկատմամբ՝ մատուցելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, վերջինիս մշտական ընդլայնմամբ եւ բազմազանմամբ, միջազգային չափանիշներին մոտեցմամբ:

4. Որպես գործատու արդյունավետ կադրային քաղաքականության վարմամբ, ապահովել իր աշխատակիցների մասնագիտական առաջընթացը եւ բարեկեցությունը, համաձայն նրանց աշխատանքային գործունեության եւ ունակությունների:
Copyright © 2004 WebLab of Khartia.