Home Searc and SiteMap EMail Rus Eng
Բանկի մասին
Լրատվություն
Նորություններ
Մամուլը բանկի մասին
Գովազդի մասին
Բանկային ծառայություններ
Մասնաճյուղային ցանց
Հատուկ նախագծեր
Վարկավորում
Թափուր աշխատատեղեր
 (վականսիաներ)
Հարց - պատասխան
Որոնում եւ սայթի քարտեզը

Լրատվություն / Մամուլը բանկի մասին
  2005 թ.
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ 16.03.05թ.

ՏԱՔՍԻՆԵՐԸ ՔԱՐՏԵՐՈՎ

Երեկ «Հայէկոնոմբանկում» տեղի ունեցավ մի հետաքրքիր պայմանագրի ստորագրում: Այդ պայմանագրով երեք տաքսի ծառայությունների հաճախորդներ հնարավորություն կստանան վճարել «Հայէկոնոմբանկի» պլաստիկ քարտերով: Խոսքը «Ամերիքըն տաքսի», «Սիթի քեբ» եւ «Քեթրին» տաքսի ծառայութունների մասին է: Տաքսիները համապատասխան սարքավորումներով համալրելու բոլոր ծախսերն իր վրա է վերցրել «Հայէկոնոմբանկը»:



ԱԶԳ 16.03.05

ԵՐԵՔ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ

Երեկ Հայաստանի բանկերից առաջինը լինելով «Հայէկոնոմբանկը» պլաստիկ քարտերով վճարման պայմանագրեր կնքեց երեք տաքսի ծառայությունների հետ: Այսուհետեւ «Սիթիկեք», «Քեթրին» եւ «Ամերիկան» տաքսի ծառայությունների հաճախորդները հնարավորություն կունենան վճարումները կատարելու բանկի թողարկած «Արքա» քարտերով:

Ինչպես տեղեկացրեց «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Կատվալյանը, ընտրվել են առավել կազմակերպված եւ խոշոր տաքսի ծառայությունները, որոնց մեքենաների ընդհանուր թիվը հասնում է 150-ի: Սա փորձնական ծրագիր է, որից հետո վերոնշյալ ընկերությունների մեքենաներից հնարավոր կլինի օգտվել նաեւ հայկական մյուս բանկերի թողարկած «Արքա» քարտերով: Հեռանկարում տաքսի ծառայություններում նախատեսվում է կիրառել միջազգային՝ «Վիզա» եւ «Մաստեր քարտ» քարտերը:

Մեքենաների ներսում վճարումների համար սարքավորումների տեղադրման, վարորդների ուսուցման եւ այլ ծախսերը կատարել է բանկը: Դրանք ընդհանուր առմամբ արժեցել են 15 հազար դոլար (յուրաքանչյուր ընկերության համար 5 հազար դոլար):

«Հայէկոնոմբանկի» փոխտնօրենի կարծիքով, սկզբնական շրջանում պլաստիկ քարտերով կկատարվի վճարումների 10 տոկոսը, հետագայում անկանխիկ վճարումների ծավալները կավելանան: Իսկ թե «տաքսի ծառայությունների համար որքանո՞վ նպաստավոր կլինի անկանխիկ աշխատելը, քանի որ դա նշանակում է ստվերային գործունեության նվազեցում» հարցի կապակցությամբ նշվեց, որ տաքսի-ծառայություններն աշխատում են հաստատագրված վճարով (յուրաքանչյուր մեքենայի դիմաց), հետեւաբար դա որեւէ կերպ չի ազդում նրանց եկամուտները թաքցնելու կամ չթաքցնելու վրա:
  Արխիվ
էջը գտÝվոõմ է ձեւավորմաÝ փոõլոõմ
Copyright © 2004 WebLab of Khartia.